«Ուժեղ Հայաստան»-ի արձագանքն Արամ Սարգսյանի կուսակցության դիմումին
Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին․ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության՝ ԿԸՀ-ին ուղղված դիմումին՝ գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար և պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը։
Նշենք, որ դիմումով՝ Արամ Սարգսյանի գլխավորած ուժն ընտրությունների համար պատասխանատու գլխադասային պետական մարմնից պահանջում է դադարեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին։
«Որքան մենք ուժեղանում ենք, այնքան փոքր խմբակի վախերն ավելի են սաստկանում։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Այս ամենը երկու օրից կավարտվի։ Հանրայինի եթերում պարտված Փաշինյանը շուտով կպարտվի նաև ընտրություններում։ Ուժեղ Հայաստանը գալիս է»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Ուժային մարմինների ներկայացուցիչները մտել են Armat media–ի խմբագրություն
News.am-ի տեղեկություններով ուժային մարմինների ներկայացուցիչները մտել են Armat media–ի խմբագրություն։«Այն, ինչ կատարվում...
Ռուսաստանից կոչով դիմել են Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին, լրագրողներին հայտարարել է Ռուսա...