Շանսերը մոտենում են զրոյի․ Իշխան Սաղաթելյանի աղմկահարույց հայտարարությունը
Գյումրիում «Հայաստան» դաշինքի շտաբների պետերից մեկին ձերբակալել են, տարել ԱԱԾ, հետո` ՔԿ, ապա` Հակակոռուպցիոն, այնտեղ էլ մի քիչ պահելուց հետո ասել են՝ շփոթել ենք, սխալ մարդու ենք բերել, կներես: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ընտրությունները սկսելուց առաջ և ամբողջ օրվա ընթացքում գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների նկատմամբ։
Անդրադառնալով ընտրություններին ակտիվ մասնակցությանը, պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ասել է. «Ընտրություններին այս ծավալի մասնակցությունը վկայում է, որ ՔՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են զրոյի»։
Հավելենք՝ ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 մարդ կամ ընտրողների 48.92 տոկոսը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ հայտարարություն՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...