ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը գործում է արտակարգ ռեժիմով
Հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։
Պաշտպանի հանձնարարությամբ իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն՝ ընտրական գործընթացներին առնչվող մարդու իրավունքների հարցերով ստացվող բողոքների և ահազանգերի անհապաղ ընդունման, քննարկման, համապատասխան մարմիններին հասցեագրման և քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։
Արտակարգ ռեժիմով գործում է նաև Պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիներին տրամադրվում են խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն՝ իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հարցերով։
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են նաև զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում հրապարակվող՝ ընտրական գործընթացում մարդու իրավունքներին վերաբերող տեղեկությունները, որոնք ենթարկվում են մշտադիտարկման և ուսումնասիրության։
Ընտրական գործընթացում մարդու իրավունքներին առնչվող բողոքները, ահազանգերը և դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի միջոցով՝ զանգահարելով 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կոր...
CNN․ Իսրայելն Ադրբեջանն օգտագործել է որպես գաղտնի հենակետ Իրանի դեմ
CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը գաղտնի կերպով Ադրբեջանի հարավում (Թավրիզից մոտ 60 մղոն հեռավորության վրա) տեղակայ...
Կրեմլի ուղերձը Երևանին. ինչ հարաբերություն կունենա ՌԴ–ն, եթե վերընտրվի Փաշինյանը
Կրեմլը գնահատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրման դեպքում ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Եթե ընտրություններից հետո Փաշինյ...
Դատախազությունը դիմել է ԿԸՀ․ «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուների կալանավորման հարցն օրակարգում է
Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարո...