Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պարզաբանումը Քոչարյանի հասցեի վերաբերյալ
Արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի վերաբերյալ ահազանգին՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները։
«Մեդիա տիրույթում տարածում ստացած լուսանկարի առնչությամբ պարզաբանում ենք, որ նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։ Հասցեի մանրամասները ընտրողների ցուցակում չեն արտացոլվել։ Հաշվառման հիմքերը պատշաճ ուսումնասիրվել են․ հաշվառումն իրավաչափ է, որևէ խախտում չի հայտնաբերվել։
Նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։ Հայտնում ենք, որ Ռ․Քոչարյանի ընտանիքից նմանօրինակ որևէ մտահոգություն չի բարձրաձայնվել։
Կրկին հիշեցնում ենք, որ հաշվառման բերումով անձը ո՛չ ձեռք է բերում և ո՛չ էլ զրկվում է ընտրելու իրավունքից։ Հաշվառումը տեխնիկական միջոց է անձին այս կամ այն ընտրատեղամասի ցուցակում ընդգրկելու համար։ Հաշվառում չունեցող անձինք ևս կարող են իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
Հետևապես, որևէ հաշվառում որակել որպես ընտրակեղծիքի աղբյուր՝ պարզ մոլորեցում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ հայտարարություն՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բո...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զանգ՝ կուլիսներից. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական լարված հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության տեքստից հստակ երևում է, որ կողմ...