ԿԸՀ-ից պարզաբանում են՝ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրախախտման վերաբերյալ արված հայտարարություններին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից խախտում չեն համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամաս է գնացել Հայաստանի քարտեզը պիջակին ամրացրած: Ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանի խոսքով՝ քարոզչական նյութերի օգտագործումն ընտրողների կողմից խախտում չէ, իսկ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցողների դեպքում միանշանակ խախտում է, տեղեկանում ենք «Ազատություն»-ից։
«Քարոզչական նյութերի վերաբերյալ մենք շատ խիստ ենք վերաբերվում, երբ դրանք կրում են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձինք՝ վստահված անձ, ԶԼՄ ներկայացուցիչ, դիտորդ և այլն: Իրենց կարող ենք պարտադրել, որ չանեն, բայց ընտրողների դեպքում գերակա է նրանց ընտրելու իրավունքը, ցանկալի չէ, բայց չենք կարող որևէ միջոց կիրառել: Իսկ վստահված անձանց դեպքում շատ խիստ ենք», - ասել է Մարկոսյանը:
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն էլ հավելել է՝ եթե ընտրողներն են կրում քարոզչական իրեր, ապա հանձնաժողովի անդամը պետք է դուրս հրավիրի ընտրողին և նրա վերադարձը թույլ տա միայն այն դեպքում, երբ ազատվի այդ իրերից:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ հայտարարություն՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...