Հոսանքազրկումները չեն ազդի քվեարկության արդյունքների վրա. ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրավիրված ասուլիսում վստահեցրել է, որ հավանական հոսանքազրկումները որևէ ազդեցություն չեն ունենա քվեարկության գործընթացի և արդյունքների ամփոփման վրա։
ԿԸՀ ղեկավարի պարզաբանմամբ՝ ընտրական տեղամասերն ապահովված են լեդ լամպերով, նույնականացման համար նախատեսված սարքավորումներն աշխատում են մարտկոցներով, իսկ տեսախցիկները տեսաձայնագրումը շարունակում են նույնիսկ էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում։
Վահագն Հովակիմյանը միաժամանակ անդրադարձել է համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ երևում է ընտրատեղամասից քվեաթերթիկներ դուրս բերելու գործընթացը։ Նա նշել է, որ տեսանյութի կինը տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն է, և կատարվածը կենթարկվի ուսումնասիրության։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զանգ՝ կուլիսներից. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական լարված հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության տեքստից հստակ երևում է, որ կողմ...