Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի ընտրությունները
Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները:
Քվեարկությունը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 08:00-ին և կշարունակվի մինչև 20:00-ն։ Հանրապետության ողջ տարածքում կգործեն ընտրատեղամասեր, որտեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկությանը։
Ընտրական օրենսդրության համաձայն՝ քվեարկությունը կազմակերպվում է միայն Հայաստանի տարածքում, իսկ արտերկրում գտնվող քաղաքացիների համար ընտրությունների մասնակցության հնարավորություն նախատեսված չէ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի մասնակցության վերաբերյալ միջանկյալ տվյալներ, իսկ ընտրատեղամասերի փակվելուց հետո կսկսվի ձայների հաշվարկի գործընթացը։ Քաղաքական ուժերն ու դիտորդական առաքելությունները կհետևեն ընտրությունների ընթացքին և արդյունքների ամփոփմանը։ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 505 102 մարդ։ Քվեարկությունը կկազմակերպվի 2 005 ընտրատեղամասերում։
2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ՀՀ Կենտրոնակաան ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն:
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կոր...
CNN․ Իսրայելն Ադրբեջանն օգտագործել է որպես գաղտնի հենակետ Իրանի դեմ
CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը գաղտնի կերպով Ադրբեջանի հարավում (Թավրիզից մոտ 60 մղոն հեռավորության վրա) տեղակայ...
Կրեմլի ուղերձը Երևանին. ինչ հարաբերություն կունենա ՌԴ–ն, եթե վերընտրվի Փաշինյանը
Կրեմլը գնահատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրման դեպքում ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Եթե ընտրություններից հետո Փաշինյ...
Դատախազությունը դիմել է ԿԸՀ․ «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուների կալանավորման հարցն օրակարգում է
Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարո...