Արամ Սարգսյանը քվեարկել է Արարատ գյուղում
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն իր քվեարկությունն է կատարել Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան դպրոցում գտնվող ընտրատեղամասում:
«Լուրեր»-ի հետ ունեցած զրույցում Սարգսյանը նշել է, որ քվեարկել է այն համոզմունքով, որ Հայաստանը դառնալու է ինքնիշխան, ժողովրդավար և զարգացող պետություն աշխարհի ընտանիքում: Արամ Սարգսյանը նաև խոսել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Հանրապետություն» կուսակցության այն միջնորդության մերժման մասին, որով պահանջվում էր ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը:
«Իրավաբանական թիմը, որ կատարել էր այդ աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալներ են, և խնդիրը ոչ թե ենթադրությունների հենքով էին, այլ այն հարյուրավոր ՀԿԿ կողմից տարածված նյութերի, կալանավորումների, նաև դրսից հնչող, դրսից Հայաստան եկող հարյուր հազարավոր մարդկանց համացանցում արված հայտարարությունները: Գիտեք, մենք փողոցներով անցնելով, տնետուն համոզում ենք մարդկանց գան ու արդար քվեարկություն անեն, և մեզնից հետո հայտնվում են մարդիկ, որոնք 500 հազար կամ 1 մլն դրամ գումար են առաջարկում, ու դա հավասարության սկզբունքը խախտում է, և ես, այո՛, դիմել եմ ԿԸՀ՝ անվավեր ճանաչելու և գտնում եմ, որ ճիշտ եմ արել, և ճիշտ կլիներ, որ արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժերը նույնը անեին, ոչ թե կողքից հետևեին, թե «Հանրապետություն» կուսակցությունն ինչ է անում»,- ասել է Սարգսյանը:
«Լուրեր»
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զանգ՝ կուլիսներից. Ի՞նչ է փոխվել հայ-ռուսական լարված հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության տեքստից հստակ երևում է, որ կողմ...