ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ
Ռուսաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում, այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՍՊՄՏՀ) հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ակնկալում ենք, որ նախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում։ Որքանով հասկանում ենք, այդ կապակցությամբ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա ««3+3» հարթակ․ ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստի ընթացքում։
ՌԴ-ն աջակցում է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի տրանսպորտային լիակատար ապաշրջափակմանը՝ «3+3» ձևաչափի շրջանակներում լիարժեք աշխատանքի համար։ Վրաստանը կարևոր գործընկեր է «3+3» հարթակի համար, առանց նրա մասնակցության ձևաչափի հեռանկարները լիարժեք չեն լինի։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Ռուսաստանից կոչով դիմել են Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին, լրագրողներին հայտարարել է Ռուսա...
Սաակաշվիլիի ուղերձը` Հայաստանի քաղաքացիներին
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուղերձ է հղել Հայաստանի քաղա...