Փաշինյանը խոստացել է կալանավորել Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ընտրությունից անմիջապես հետո կալանավորել վարչապետի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին.
«Ժողովուրդը հստակ ձևակերպել է իր ուղերձը։ Ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և կանգնի դատարանի առաջ մարտի 1-ի ոճրագործության համար։ Մարտի 1-ի ոճրագործները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։
Դատախազությունը Քոչարյանից և նրա ընտանիքից պահանջում է ավելի քան 200 մլն դոլարի ապօրինի գույք և դրամական միջոցներ։ Դատական համակարգն այդ թալանածը պետք է վերադարձնի ՀՀ ժողովրդին և պետությանը»։ Այդ մասին ՔՊ ամփոփոիչ քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարաչպետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրանց պոչերը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով չպետք է մտնեն խորհրդարան։ Սա ՀՀ ժողովրդի արժանապատվության հարցն է, որովհետև այն քաղաքական ուժերը, այն լրտեսական ցանցերը, որ մտածում են՝ կարող են գնել հայ ժողովրդին, անվանարկել նրանց, համեմատել ծախու արարածների հետ, այդ ուժերը պետք է ծնկի բերվեն քվեարկության արդյունքներով»,– նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ կյանքը դրված է Հայաստանի պայքարի զոհասեղանին»․ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «ՀՀ հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, ես քեզ սիր...
Ժողովուրդը պատռելու է ձեր քաղաքական դիմակը. Բաբաջանյանը՝ Կարապետյանին
Հանրապետության հրապարակում ադրբեջանական մուղամի ներքո պատռվել է ՀՀ քարտեզը։ Հունիսի 7-ին ժողովուրդը պատռելու է ձեր քաղաք...
Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ է սպասվում Հայաստանին 2031 թվականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչպիսին է լինելու Հայաստանը 2031 թվականին. «2031թ․ ՀՀ-ն տեսնում ենք՝ խաղաղությա...
Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` այսօր հանրահավաքին Փաշինյանը «թույն ելույթ է ունենա...