Հայաստանը չի հասկանա, թե «ինչ մուրաբա է եփելու». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վստահ է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԵՄ-ի միջև, հակառակ դեպքում չի հասկանա, թե «ինչ մուրաբա է եփելու»։
«Եթե, ենթադրենք, Հայաստանը գնում է Եվրամիություն, նշանակում է՝ այնտեղ առաջանում են նոր ստանդարտներ, նոր տեխնիկական կանոնակարգեր, որոնք չեն համապատասխանում մերին։ Պարզ օրինակ՝ դուք ցանկանում եք կազմակերպել մուրաբայի արտադրություն։ Ձեզ պետք է ձեռք բերել ինչ-որ սարքավորում։ Դուք այդ սարքավորումը կգնեք եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական ստանդարտներով»։ - Օվերչուկն օրինակը բերել է ՏԱՍՍ-ի հարցազրույցում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում։
«Եվ քանի դեռ դուք պատասխան չեք ունենա այս միանգամայն պարզ և ակնհայտ հարցին, չեք կարողանա որոշել, թե ինչ մուրաբա եք եփելու, ինչ փաթեթավորմամբ, ինչ նկարագրություն է ունենալու այդ արտադրանքը, ինչ պահանջներ կլինեն, ինչ լեզուներով։ Այս ամենը պետք է հասկանալ», - պարզաբանել է փոխվարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Ռուսաստանից կոչով դիմել են Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին, լրագրողներին հայտարարել է Ռուսա...
Սաակաշվիլիի ուղերձը` Հայաստանի քաղաքացիներին
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուղերձ է հղել Հայաստանի քաղա...