ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածուները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Փանոսյանը 2026 թվականի հունիսի 1-ին գրությամբ միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գարուշ Սերյոժայի Մարզեցյանին ազատությունից զրկելուն։
Արդյունքում, ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը, և Գարուշ Սերյոժայի Մարզեցյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Բացի այդ, որոշում է կայացվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։
Սակայն սա դեռ վերջը չէ։
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանի նկատմամբ ևս, ԿԸՀ-ի համաձայնության արդյունքում, սկսվել է քրեական հետապնդում, իսկ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը նույնպես բավարարվել է։
Ավելին, ԿԸՀ-ի որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել և ազատությունից զրկելու որոշում է կայացրել նաև ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Հարությունյանի նկատմամբ։
Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և նրանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումներ»։
Նմանատիպ հոդվածներ
Ժողովուրդը պատռելու է ձեր քաղաքական դիմակը. Բաբաջանյանը՝ Կարապետյանին
Հանրապետության հրապարակում ադրբեջանական մուղամի ներքո պատռվել է ՀՀ քարտեզը։ Հունիսի 7-ին ժողովուրդը պատռելու է ձեր քաղաք...
Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ է սպասվում Հայաստանին 2031 թվականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչպիսին է լինելու Հայաստանը 2031 թվականին. «2031թ․ ՀՀ-ն տեսնում ենք՝ խաղաղությա...
Ծառուկյանն ապօրինի 300 մլն դոլարի գույք է ձեռք բերել. Փաշինյան
Բանավեճին վարչապետ Փաշինյանը հայտնել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ձեռք է բերել 300 մլն դոլարի գույք, նրա...
«Իմ կյանքը դրված է Հայաստանի պայքարի զոհասեղանին»․ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «ՀՀ հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, ես քեզ սիր...