Աշոտյանի փաստաբան․ «Նրան ոչ թե պատասխանատվության ենթարկել, այլ մեդալ տալ է պետք»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանը ծաղրելի է անվանել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։
Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործը քննվում է 2019 թվականից, և յոթ տարի շարունակ հանցակազմ չեն տեսել, սակայն հանկարծ մեկ օրում այն «հայտնաբերել» են։
«Նրան պետք է ոչ թե պատասխանատվության ենթարկեն, այլ մեդալ տան այն բանի համար, որ լուծել է բուհի խնդիրը, և միջոցները մուտքագրվել են բյուջե։ Այս գործով նա մինչև ամոթալի աստիճան անմեղ է»,– ասել է Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքով վերջինս եղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ այն հանգամանքով, որ նա ըստ մեղադրանքի, վաճառել է Բրյուսովի անվան համալսարանի օտարման ոչ ենթակա գույքը՝ այն փոխանցելով նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին։
Նմանատիպ հոդվածներ
«Իմ կյանքը դրված է Հայաստանի պայքարի զոհասեղանին»․ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «ՀՀ հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, ես քեզ սիր...
Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` այսօր հանրահավաքին Փաշինյանը «թույն ելույթ է ունենա...
Ժամերի ընթացքում հայտնվեն բանտերում. Փաշինյանը իրավապահ համակարգի առաջ պահանջ դրեց
Վարչապետ Փաշինյանը իրավապահ համակարգի առաջ պահանջ է դրել. «Էս պահից սկսած ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի ա...
Ծառուկյանն ապօրինի 300 մլն դոլարի գույք է ձեռք բերել. Փաշինյան
Բանավեճին վարչապետ Փաշինյանը հայտնել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ձեռք է բերել 300 մլն դոլարի գույք, նրա...