Ինչ է ակնկալում Մոսկավան Բաքվից. Զախարովան պարզաբանում է
Մոսկվան ակնկալում է Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումը և մշտական կապի մեջ է նրանց փաստաբանների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ակնկալում ենք անցյալ տարվա ամռանը հանրապետությունում ձերբակալված ՌԴ տասնմեկ քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումը։ Ինչպես գիտեք, մշտական կապի մեջ ենք մեր հայրենակիցների հարազատների ու փաստաբանների հետ և ադրբեջանական կողմի հետ շարունակում ենք երկխոսություն վարել բոլոր հարցերի շուրջ», — ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ հուլիսին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը Բաքվում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալել էր ենթադրյալ կազմակերպված հանցավոր երկու խմբի անդամների՝ ՌԴ քաղաքացիների, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց առցանց ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության մեջ։ 8 ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 4 ամիս ժամկետով կալանքը։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Ռուսաստանից կոչով դիմել են Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին, լրագրողներին հայտարարել է Ռուսա...
Սաակաշվիլիի ուղերձը` Հայաստանի քաղաքացիներին
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուղերձ է հղել Հայաստանի քաղա...