Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանի դեմ։ Այս մասին Auroranews-ը տեղեկանում է «Դատալեքսից»:
Ծառուկյանը դատարանից պահանջում է՝ պարտադրել Փաշինյանին հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած՝ «շպիոն» «լրտես» «գործակալ», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» զրպարտչական տվյալները, որոնք, ըստ հայցվորի կողմի, զրպարտություն է եւ բարի համբավի արատավորում։
ՀԿ առաջնորդը Փաշինյանից պահանջում է 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում և 3 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում ։
Ծառուկյանը նաև պահանջել է ապահովել հերքման վերաբերյալ հրապարակված տեսանյութի և հերքման տեքստի հրապարակումը և տարածումը մի շարք լրատվամիջոցներում:
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բացահարտումներ են լինելու. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բաց...
Ալիկ Ալեքսանյանը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ Ք...