Թրամփը բացահայտ հրապարակել է իր բժշկական զննության արդյունքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում տեղեկացրել է, որ իր բժշկական զննության արդյունքները ծայրահեղ լավն են եղել։
«Իմ բժշկական զննության արդյունքները, որն անցկացվել է Ուոլտեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոնում և հենց նոր հրապարակվել է, ծայրահեղ լավն էին:
Ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների, որոնցից ոչ մեկը երբևէ չի անցել հաստատված, բարձր բարդության Կոգնիտիվ թեստ, ես հավաքել եմ կատարյալ 30 միավոր 30-ից, ինչը համարվում է «ծայրահեղ ինտելեկտ»: Տխմարոկրատներն իրո՞ք զարմացած են:
Իրականում, սա իմ չորրորդ նման թեստն է, բոլորը՝ կատարյալ կամ 120 ճիշտ պատասխան տրված 120 հարցերից: Շատ հազվադեպ է պատահում, որ որևէ մեկը կատարյալ արդյունք գրանցի, հատկապես, երբ դրան հասնում են չորս անգամ անընդմեջ: Բոլոր նրանք, ովքեր առաջադրվում են նախագահի և փոխնախագահի պաշտոններում, պետք է ստիպված լինեն անցնել բարձր բարդության կոգնիտիվ թեստեր: Կոնգրեսը և տխմարոկրատները պետք է պահանջեն դա»,- գրել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
