Ինչ գին կվճարի Հայաստանը ԵՄ–ի համար. Պուտինի կարևոր հայտարարությունները
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով երկխոսությունը պետք է կառուցվի բացառապես լիակատար բացության և ազնվության սկզբունքների վրա։
ՌԴ նախագահը հավելել է, որ մինչև Երևանի կողմից ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելը, անհրաժեշտ է ամեն ինչ հաշվարկել, գնահատել և միայն հետո որոշում ընդունել։
Պուտինը հիշեցրել է ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության առավելությունների մասին՝ ընդհանուր շուկա, մաքսատուրքերի բացակայություն, պարզեցված լոգիստիկա և էներգակիրների ցածր գներ։ Նրա խոսքով՝ Հայաստանում կուտակված ներդրումների ծավալը կազմում է շուրջ 4,9 միլիարդ դոլար, որոնց 86%-ը ռուսական ծագում ունի։
Նա նշել է, որ ԵՄ-ին անցումը կհանգեցնի մաքսային վերահսկողության և մաքսատուրքերի ամբողջական վերականգնմանը, ինչպես նաև առևտրի և զբոսաշրջության կրճատմանը։
«Ստիպված կլինենք վերականգնել հայկական փոխադրողների համար թույլտվությունների համակարգը։ Դա անխուսափելի է։ Եվ ստիպված կլինենք բարձրացնել երկաթուղային փոխադրումների սակագները»,- հավելել է ՌԴ նախագահը։
Նա նաև խոսել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի մասին․
«Խոսքը զուտ տնտեսակա ն բաղադրիչների մասին է։ Ամեն ինչ պետք է հաշվարկել: Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար կապերը չեն տուժի Երևանի՝ Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված տնտեսական որոշումների պատճառով։ Եթե Հայաստանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել»,– նշել է նա՝ հավելելով.
«Հայաստանի քաղաքացիների համար, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից, կգործեն միգրանտների նկատմամբ կիրառվող սովորական պահանջները:
«Մենք ճիշտ ենք համարում, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե, որի ընթացքում կորոշվի, թե Հայաստանը որտեղ պետք է լինի՝ Եվրամիությունո՞ւմ, թե՞ Եվրասիական միությունում»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»:
Պուտինը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին․ «Ես Փաշինյանին ասել եմ՝ այն ամենը, ինչ լավ է հայ ժողովրդի համար, ընդունելի կլինի նաև Ռուսաստանի համար։ Բայց այստեղ խոսքը զուտ տնտեսական հարցերի մասին է։ Ուկրաինայում ճգնաժամն էլ հենց դրանից սկսվեց»։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Փաշինյանի հայտարարությունը. ինչպես է գնահատում ՌԴ-ի հետ հարաբերությունը
ՀՀ-ՌԴ հարաբերությունները դրական տրանսֆորմացիայի փուլում են, հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ճեպազրույցում: «Կան որոշակի...
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ. «Ներողություն կխնդրի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերա...