Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Փաշինյանը, Ալիևը և Գորշ գայլերը. Կարապետյան
Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը և Գորշ գայլերը: Ուրիշ ոչ մեկ հայ ժողովրդին պատերազմով չի սպառնում: Նման հայտարարություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը.
«Ես իրոք վստահեցնում եմ, որ օրը Փաշինյանը հեռացվեց Հայաստանի իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի Հայաստանին և հայ ժողովրդին սպառնալ պատերազմով: Դա անմիջապես դուք կտեսնեք, և մենք կվարենք ճիշտ դիվանագիտություն, կունենանք լուրջ երաշխավորներ, և ոչ մեկ չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա, հայ ժողովրդի վրա»,– ասել է նա՝ նշելով, թե իշխանության գալով կգնեն ամենաժամանակակից, ամենակարևոր, ամենապետքական տեխնիկան, որը կպաշտպանի հայ ժողովրդին.
«Մենք կստեղծենք լուրջ տեխնիկայով հագեցված սահմաններ, կքչացնենք մեր զինծառայողների դերը սահմաններում և կլինի խելացի, ճիշտ կազմակերպված բանակ»,– եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Փաշինյանի հայտարարությունը. ինչպես է գնահատում ՌԴ-ի հետ հարաբերությունը
ՀՀ-ՌԴ հարաբերությունները դրական տրանսֆորմացիայի փուլում են, հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ճեպազրույցում: «Կան որոշակի...
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ. «Ներողություն կխնդրի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերա...