ՌԴ-ն փակել է հայկական լոլիկի, վարունգի ու ելակի մուտքը
«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։ Հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»։
Որոշումն ընդունվել է՝ կապված Ռուսաստանի տարածք հայկական միրգ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերի հաճախացման հետ և ֆիտոսանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Հայտարարել են, թե ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի ֆիտոսանիտարական վիճակի համար։
«Բացի այդ, Հայաստանի իրավասու գերատեսչությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նախկինում արձանագրված խախտումների առնչությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Թրամփը աջակցել է Փաշինյանին ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ունի իր ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններու...
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ. «Ներողություն կխնդրի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերա...
Թրամփը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան նոր դարաշրջանի մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նա...