Էջմիածնում կրկին կրակոցներ են հնչել․ թիրախում նախկին քաղաքապետերից մեկի բարեկամն է
Այսօր՝ մայիսի 28-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել մայիսի 27-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած միջադեպից, որի մասնակիցներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել։
կրա
Կրակոցի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 27-ին, միջադեպ և վիճաբանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Նշված դեպքի հետ կապված քրեական ոստիկանները 5 հոգու բերման էին ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մեջ շոշափվում էր Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, և հենց նա էլ եղել էր թիրախում։
Բերման ենթարկվածներն են 49-ամյա Վարդան Սարգսյանը, 24-ամյա Հենրիկ Աթոյան, 25-ամյա Հակոբ Հակոբյան, 23-ամյա Էդգար Հակոբյան, 28-ամյա Սամվել Ժամկոչյան։
Նմանատիպ հոդվածներ
Նախընտրական թեմայով իրար դանակահարել են. 50-ամյա տղամարդը մաhացել է
Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարութ...
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Հիշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1-ին անգամ ՀՀ–ից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել: Այդ մասին հայտարարել է ԲՏ...