ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը կհայտնվի քննարկման սեղանին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդները ուրբաթ կքննարկեն ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա մասնակցության հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վաղը կկայանա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Կարծում եմ՝ այս հարցը այս կամ այն չափով կքննարկվի»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է ռուս-ղազախական կոնսենսուսը ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ։
Պուտինը մայիսի 27-29-ը պետական այցով գտնվում է Ղազախստանում։ Աստանայում նրան ուղեկցում է ավելի քան 30 հոգուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ինը դաշնային նախարարներ։ Նա նաև կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված միջոցառումներին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...
Թրամփը աջակցել է Փաշինյանին ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ունի իր ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններու...
Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ. «Ներողություն կխնդրի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերա...
Թրամփը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան նոր դարաշրջանի մասին
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նա...