ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքի և Մեղրիի ողբն էր դրել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հավաստիացրել է, որ ընդդիմությունը տարիներ շարունակ Սյունիքի և Մեղրիի ողբն էր դրել։ Նրա խոսքով՝ այսօր Սյունիքն ավելի անվտանգ է, քան երբևէ, և Սյունիքին որևէ բան չի սպառնում։
«Հիմա հիշենք նաև՝ ինչ էր ասում ընդդիմությունը 2024 թվին. ասում էր՝ հեսա պատերազմ է լինելու։ Ես ասում էի՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, և պատերազմ չեղավ, եղավ խաղաղություն։ Մինչև երեկվա ստորագրումն արդեն՝ օգոստոսի 8-ից հետո, Սյունիքում անշարժ գույքի գները 30%-ով ավելացել են, երեկվա ստորագրումից հետո ևս 30%-ով են ավելանալու», - ասել է վարչապետը և հավելել, որ Սյունիքի հետ կապված մտավախությունները 90-ականների սկզբից են հնչում։
«Եթե դուք 90-ականների սկզբի մամուլն արխիվում գնաք, տեսնեք, այնտեղ կտեսնեք, որ գրեթե ամեն շաբաթ խոսում են ինչ-որ ծրագրի մասին, որը մեր իրականության մեջ հայտնի է «Գոբլի» ծրագիր անունով, որով Սյունիքը պետք է Հայաստանից անջատեն և այլն։ Եթե նույնիսկ եղել է նման ծրագիր, այդ ծրագիրն այլևս չկա», - նշել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...