Պուտինի ուղերձը՝ օտարերկրացիներին․ կոչ ենք անում հեռանալ
Ռուսաստանը Կիևում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին հայտնել է, որ նրանք պետք է լքեն քաղաքը՝ զգուշացնելով Կիևին նոր հարվածներ հասցնելու մտադրության մասին։ Տարհանման մասին զգուշացումը հնչել է այն բանից մեկ օր անց, երբ Ռուսաստանը Կիևին հասցրել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված՝ 2022 թվականից ի վեր քաղաքի վրա իրականացված ամենախոշոր հարձակումներից մեկը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, և ավելի քան 90-ը վիրավորվել են։
«Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի զինված ուժերը սկսում են համակարգված հարվածներ հասցնել Կիևում ուկրաինական ռազմարդյունաբերական օբյեկտներին։ Հարվածներ են հասցվելու ինչպես «որոշումների կայացման կենտրոններին», այնպես էլ հրամանատարական կետերին։ Զգուշացնում ենք օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին, հնարավորինս շուտ քաղաքը լքելու անհրաժեշտության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ հարվածը պատասխան էր մի քանի օր առաջ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի տարածաշրջանի պրոֆեսիոնալ ուսումնարանին հասցված հարվածին, որի հետևանքով զոհվել էր 21 մարդ։ Ամսվա սկզբին Ռուսաստանն արդեն կոչ էր արել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը՝ սպառնալով հզոր հարվածներ հասցնել մայրաքաղաքի կենտրոնին, եթե Ուկրաինան տապալի Կարմիր հրապարակում կայանալիք զինվորական շքերթը։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով նույն...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...