Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը օրակարգում է․ ԱԽ քարտուղար
Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արեմն Գրիգորյանը:
«Այդ թեման մեր օրակարգի մաս է, մենք շարունակելու են քննարկել և լուծումներ փնտրել։ Այս պահին բանակցությունները շարունակվում է և հենց որ մենք արդյունքներ ունենանք, բնականաբար կհայտարարենք դրա մասին», - նշել է նա։
«Ընդհանուր առմամբ, որպեսզի մենք մրցակցային առավելություն ձեռք բերենք տարածաշրջանային կառուցվածքների հարցում, հնարավորինս արագ պետք է աշխատենք, հնարավորինս արագ ենթակառուցվածքներ կառուցենք կամ վերակառուցենք: Այստեղ կարևոր գործոն է արագությունը, թե որ կողմը կկարողանա հնարավորինս արագ իր ենթակառուցվածքները զարգացնել», - ասել է Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Երասխի և Ախուրիկի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածները վերականգմանը, Գրիգորյանն հավելել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են:
Նրա խոսքով՝ այդ հատվածները վերակառուցվելու են նաև Հայաստանի պետբյուջեի միջոցով:
«Ենթակառուցվածքների զարգացումը հասկանում ենք, որ մի կտորի մասին չի, ամբողջ ենթակառուցվածքների մասին է, խոսքը նաև TRIPP-ի մասին է, խոսքը մեր երկաթգծային ենթակառուցվածքների մասին է, որոնք մենք ունենք Հայաստանում, որոնք պետք է վերականգնենք կամ վերակառուցենք կամ եղածը օգտագործենք, ընդհանուր ենթակառուցվածքների զարգացման մասին է խոսքը», - ասել է նա։
Ազատության հարցին՝ այսինքն Հայաստանի երկաթուղային ցանցը ամբողջությամբ արդիականացնելու անհրաժեշտություն կա՞, ԱԽ Քարտուղարը պատասխանել է՝ որոշ տեղերում կա:
«Խորհրդային Միություն փլուզումից հետո դրա մի մասը չի օգտագործվել, գիտեք մի մասը որպես երկաթ, հանձնվել է այլ երկրներին գումարի դիմաց կամ երբեմն երևի առանց գումարի: Սա է խնդիրը, որ ամբողջական ենթակառուցվածքները վերականգնված լինեն», - հավելել է Գրիգորյանը։
«Հայաստանը առաջնահերթ աշխատելու է, որպեսզի մրցակցային առավելություն ձեռք բերվի, ենթակառուցվածքները բացվեն, սկզբից ներդրում կատարվի ենթակառուցվածքներում, այնուհետև բացի այդ ենթակառուցվածքներից, որպեսզի ապրանքները և ծառայությունները հիմնականում անցնեն Հայաստանով», - նշել է ԱԽ քարտուղարը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...