Արմավիրի մարզում սպանել են հորը և երկու որդուն․ ArmLur,am
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում սպանություն է եղել։ Ազգությամբ եզդի տղամարդը սպանել է հորը և երկու որդուն։ Արմավիրի մարզում այս պահին ողջ իրավապահ համակարգն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Արմավիրում․ կան զոհեր։
«Վիճաբանություն՝ Նորապատում․ որսորդական զենքով կրակոցներ արձակած անձը ներկայացել է իրավապահներին
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը նշված վայրում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։
Դեպքից հետո՝ կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնել էին ՆԳՆ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք դեղատներում կեղծ դեղեր են հայտնաբերվել․ տեսչությունը հրատապ հայտարարություն է տարածել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «ԱԿԱԷՄ» ՍՊ, «Վագա-ֆարմ» ՍՊ և «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերություններին կարգադրել...
Հանրահայտ բրենդի հիմնադրի որդուն ձերբակալել են հոր սպանության կասկածանքով
Իսպանիայում ձերբակալվել է Mango ցանցի հիմնադրի որդին՝ Ջոնաթան Անդիկը։ Իրավապահ մարմինները նրան կասկածում են սեփական հոր՝...
Մեքենան գլորվել է գետը․ կա տուժած
Մայիսի 17-ին՝ ժամը 07։18-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճ...
Ֆրանսիայում Իլոն Մասկին ձերբակալելու օրդեր կտրվի
Փարիզի դատախազությունը հնարավոր է համարում X սոցիալական ցանցի հիմնադիր Իլոն Մասկի նկատմամբ կալանքի միջազգային օրդեր սահմ...