Անդրանիկ Թևանյանի նամակը` ՔԿՀ-ից
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից.
««Հարգելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրեական գործ, որով նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Պատերազմ և պարտություն բերած, հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ դարձած, Արցախի և Հայաստանի տարածքները հանձնած թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն, դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին։
Նիկոլի համար «պետական դավաճան» են նրանք, ովքեր դեմ են իր իշխանությանը։ Ինքը կցանականար, որ բոլոր արցախցիները զոհված լինեին, ինչպես նաև զոհվեին կամ ցմահ ազատազրկման ենթարկվեին ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք իրեն դեմ են։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կուզենար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զոհվեր կամ ցմահ ազատազրկվեր։
ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։
Կոչ եմ անում հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական»,- գրված է նամակի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...