Պուտինը հրաման է ընդունել․ Ռուսաստանը զորքեր կուղարկի արտերկիր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրինագիծ է ստորագրել, որի նորմերը պետության ղեկավարի որոշմամբ թույլ են տալիս արտասահմանում զինված ուժերն օգտագործել ռուսաստանցիներին պաշտպանելու համար: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական պորտալում:
Օրինագիծը նախատեսում է փոփոխություններ կատարել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» Դաշնային օրենքի 6-րդ հոդվածում և «Պաշտպանության մասին» Դաշնային օրենքի 10-րդ հոդվածում, որոնք թույլ են տալիս իրականացնել նշված գործողությունները:
Փաստաթղթի համաձայն՝ Զինված ուժերը նախագահի որոշմամբ կարող են ներգրավվել օտարերկրյա դատարանների որոշումներով ձերբակալված, պահվող կամ քրեական կամ այլ հետապնդման ենթարկված Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու առաջադրանքների կատարմանը: Վերջինս վերաբերում է միայն այն դատարաններին, որոնց Ռուսաստանը չի մասնակցում, և որոնց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի հետ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սերգեյ Շոյգուին
Եղել են ժամանակներ և իրադարձություններ, երբ մենք մեր գործընկերներից ակնկալել ենք այլ գործողություններ, առնվազն՝ պայմանագ...
Իմ գիտակցական կյանքում սա առաջին անգամ է․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ,...