Ռազմական
Միջուկային հրթիռը խփել է հենց թիրախին. Լուկաշենկո
Բելառուս զինվորականները հրթիռային ուսումնական արձակումների ժամանակ «դիպուկ թիրախին են խփել», հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ միջուկային ուժերի համատեղ մարզումների արդյունքներով։
Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ-ն, Բելառուսի նախագահը բարձր է գնահատել նաև միջոցառման կազմակերպչական մասը.«Կազմակերպչական մասն անցել է առանց որևէ խափանումների։ Խելամիտ, հասկացողաբար, կազմակերպված։ Ամեն ինչ կազմակերպչական առումով լավ է անցել»։
Համատեղ մարզումը տեսակապով անցկացրել են Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, հայտնել են բելառուսական լրատվամիջոցները։