Կրեմլից նախազգուշացում․ հուսանք՝ Հայաստանը սթափ կդատի ու չի գա Ռուսաստանի հետ առճակատման․ Գալուզին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է հայաստանյան հասարակության զսպվածությունը նախընտրական փուլում։ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում դիվանագետն անդրադարձել է Հայաստանի ներկայիս ներքաղաքական մթնոլորտին։
Ըստ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի՝ Մոսկվան մշտապես հարգանքով է վերաբերվել հայ ժողովրդին։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանում սպասվող ընտրությունների շուրջ ստեղծված ակտիվ քաղաքական իրավիճակում քաղաքացիները թույլ չեն տա երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացման կամ առճակատման մեջ։
Գալուզինի ձևակերպմամբ՝ ռուսական կողմը կարևորում է հայաստանյան հանրության շրջանում իրավիճակի սթափ գնահատումը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է երկկողմ հարաբերություններում լարվածության աճը բացառելու անհրաժեշտությունը, որը կարող է հրահրվել նախընտրական գործընթացների համատեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նոր օրենք՝ մինչև 12 տարեկան երեխա ունեցողների համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարել...