Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին. Մարիաննա Ղահրամանյան
Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել. Մարիաննա Ղահրամանյան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։
Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ: Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել: Այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար:
Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում:
Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ Հարգելի՛ ՔՊ-ականներ, մի՛ ափսոսեք, այդ գումարը կորած տեղ չեն ուղղվելու:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...