Ովքեր են Մասիսի տներից մեկում հրդեհից մահացած անձիք. մանրամասներ
NEWS.am-ի տեղեկություններով, նախօրեին Մասիս քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած երկու անձինք Հնդկաստանի քաղաքացիներ էին: Նրանք վարձով էին բնակվում հանրակացարանում, որտեղ բռնկվել էր հրդեհը: Դեպքի վայրում թաղամասի բնակիչները լրատվականի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ տանը շուրջ մեկ տասնյակ հնդիկներ են վարձով բնակվում, նրանք որպես բանվոր աշխատում են տան հարակից խանութում, որի սեփականատերը նաև հանրակացարանի սեփականատերն է:
Այս պահի դրությամբ տան մուտքը կապարակնքված է, խանութը` փակ:
Քննչական կոմիտեից Auroranews-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
Զինծառայության պիտանիության նոր կարգ. ովքեր կկարողանան ներգրավվել բանակում
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աս...
Հնդկաստանի քաղաքացիները բողոքի ակցիա են արել Իջևանում. կա ձերբակալված
Իջևանի կարի ֆաբրիկայում հնդիկ բանվորների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով բողոքի ցո...