Հայաստանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ պաշտոնական Երևանի վերջին շրջանի քաղաքականությունը չի համապատասխանում Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Այս հարցը դարձել է ՌԴ ԱԽ աշխատանքային խմբի նիստի քննարկման հիմնական թեման։
Որպես համագործակցության սկզբունքներին հակասող օրինակ՝ Շոյգուն նշել է դեռևս 2025 թվականի գարնանը օրենսդրական մակարդակով Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի որդեգրած կուրսը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը միջազգային հարթակներում պարբերաբար միանում է ԵՄ դիրքորոշումներին, ինչպես նաև ակտիվորեն աշխատում է ստանդարտների, կանոնակարգերի ու մաքսային-առևտրային ռեժիմների համապատասխանեցման ուղղությամբ, ինչը կարող է հակասել ԵԱՏՄ շրջանակում Երևանի ստանձնած պարտավորություններին։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է նաև, որ 2025-2026 թվականների ընթացքում Հայաստանի ռազմավարական գործընկերներն են դարձել Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական համարվող մի շարք երկրներ, որոնց հետ կնքված համաձայնագրերը նախատեսում են խորը փոխգործակցություն անվտանգության ոլորտում։
Շոյգուի փոխանցմամբ՝ Մոսկվան որպես ոչ բարեկամական քայլ է որակում նաև Միջազգային քրեական դատարանի կարգավիճակին Հայաստանի միացումն ու ՌԴ քաղաքացիների հանձնումը երրորդ երկրներին։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...