Խաղաղության խոչընդոտում է Հայաստանի Սահմանադրությունը․ Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում․ Ադրբեջանցի դեսպան
Խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը: Այս մասին թուրքական Cumhuriyet պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը:
Պատասխանելով հայ-թուրքական սահմանի արգելափակման գործում Բաքվի դերի մասին հարցին, նա նշել է, որ տարածաշրջանային կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։
«Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և սահմանների հնարավոր բացումը ուղղակիորեն կախված են խաղաղության պայմանագրի ստորագրումից և Երևանում սահմանադրական փոփոխություններից: Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնեցնում են յուրաքանչյուր դիվանագիտական քայլ և առաջ են շարժվում բացառապես միասին»,- նշել է դիվանագետը։
Մամեդովը պնդում է, որ խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որում Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացվի սահմանադրական հանրաքվե, ինչն էլ ի վերջո կողմերին թույլ կտա ստորագրություններով վավերացնել արդեն իսկ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle
Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մ...
Զարուհի, Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես․ Փաշինյան
Քարոզարշավի շրջանակներում մայիսի 18-ին ունեցած ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմությանը։ Դիմելով Զ...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվ...