Ռազմական
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ հարվածել են ուկրաինական մի քանի բնակավայրերի
Ofelya
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի բնակավայրերի, այդ թվում՝ Դնեպր և Օդեսա քաղաքների ուղղությամբ։
Դնեպր քաղաքում ու համանուն շրջանում վիրավորում է ստացել 26 մարդ, վիրավորներ թվում երեխաներ կան։ Դնեպրը անօդաչու սարքերի թիրախում էր հայտնվել նաև նախորդ գիշեր, իսկ ապրիլի 25-ին քաղաքը ենթարկվել էր հրթիռային և դրոնային զանգվածային հարձակման, որոնք տևել էին ավելի քան 20 ժամ։
Նույն գիշերվա ընթացքում հարձակում է սկսվել նաև Օդեսայի ուղղությամբ։ Անօդաչու սարքերի անկման և պայթյունների պատճառով վնասվել են բնակելի շենքեր, ինչպես նաև որոշ հասցեներում հրդեհներ են բռնկվել։ Վիրավորներ թվում երեխաներ կան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
ՆԱՏՕ-ի կործանիչները օդ են բարձրացվել․ լարված իրավիճակ՝ Լիտվիայում ԱԹՍ Է խոցվել
Հարձակում՝ ԱՄԷ-ի ատոմակայանի վրա․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ուժգին պայթյուն է որոտացել
2.0