ՆԱՏՕ-ի կործանիչները օդ են բարձրացվել․ լարված իրավիճակ՝ Լիտվիայում ԱԹՍ Է խոցվել
Լիտվայի Ուտենայի շրջանում՝ Սամանե գյուղի մոտակա դաշտում, ընկած անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել: Բելառուսի և Լատվիայի սահմանների մոտ տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել է Լիտվայի ազգային ռադիոն և հեռուստատեսությունը՝ հղում անելով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին: Կառույցի ղեկավարի փոխանցմամբ՝ բեկորների նախնական զննումը թույլ է տալիս ենթադրել, որ այն ուկրաինական ռազմական ԱԹՍ է, սակայն սարքի արձակման կոնկրետ վայրն ու պայթուցիկի առկայությունը դեռևս ճշտվում են:
Հատկանշական է, որ Լիտվայի զինված ուժերի ռադարները երկրի օդային տարածքում որևէ թռչող սարք չեն արձանագրել: Սա նմանատիպ առաջին դեպքը չէ. ընթացիկ տարվա մարտին մեկ այլ ուկրաինական ԱԹՍ էր ընկել Բելառուսին սահմանակից Վարենայի շրջանում, որը, պաշտոնական պարզաբանմամբ, շեղվել էր կուրսից և ցածր բարձրության պատճառով անտեսանելի մնացել հակաօդային պաշտպանության համակարգերի համար:
Նույն օրը սահմանային միջադեպեր են գրանցվել նաև հարևան երկրներում: Լատվիայի օդային տարածքում անհայտ ԱԹՍ-ի հայտնվելու պատճառով օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները, թեև սարքը կարճ ժամանակ անց հեռացել է: Բացի այդ, Ֆինլանդիայի հարավում զինվորականներն ու ոստիկանությունը ականատեսի ահազանգով որոնողական աշխատանքներ են իրականացնել Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, սակայն արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ Գլխավոր շտաբի պետ
Ռուսական զորքերը հարձակում են իրականացնում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով, հաստատել են վերահս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ուժգին պայթյուն է որոտացել
Մոսկվայում Իզմայլովոյի «Կրեմլի» տարածքում պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները հայտնել են ու...
Հարձակում՝ ԱՄԷ-ի ատոմակայանի վրա․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Արաբական Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է մայիսի 17-ին արևմտյան ուղղությունից եր...
ՌԴ Պետդուման ընդունեց աղմկահարույց օրենքը
ՌԴ նախագահը կկարողանա զորք օգտագործել արտերկրում գտնվող ռուսաստանցիների պաշտպանության համար Պետդուման օրենք է ընդունել,...