Սպառնալիքներ Իրանից. պահանջները չընդունելու դեպքում ԱՄՆ-ին նոր պարտություններ են սպասվում
Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալայինիկը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մարտի դաշտում նոր պարտություններ կկրի, եթե չընդունի Թեհրանի օրինական պահանջները։
Իրանի ՊՆ ներկայացուցիչ գեներալ Ռեզա Թալայինիկը նշել է, որ հակառակորդի կողմից դիվանագիտական հարթակում Իրանի ժողովրդի որոշակի ու օրինական պահանջները չընդունելու դեպքում նրան սպասվում է մարտական ձախողումների կրկնություն։
Ըստ պաշտոնյայի՝ ցանկացած ագրեսիա, հարձակում կամ նոր սպառնալիք կստանա վճռական, անհապաղ և վերջնական պատասխան, ինչը կստիպի հակառակորդին զղջալ։ Գեներալն ընդգծել է, որ այս «պարտադրված պատերազմում» իրանցի ժողովուրդը շարունակելու է հաղթող մնալ։
Ռեզա Թալայինիկը նաև հավելել է, որ հակամարտության գոտուց ամերիկյան նավերի հաճախակի նահանջները վկայում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ու իրանական բանակի մարտունակության, ինչպես նաև «կոշտ պատասխան» տալու պատրաստակամության մասին։ Մայիսի 10-ին Իրանը Պակիստանի միջոցով փոխանցել է ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը, որը նախագահ Դոնալդ Թրամփը բնորոշել է որպես «անընդունելի»։
Նմանատիպ հոդվածներ
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...