Պուտինի նոր ծրագիրը. տարածքային հավակնությունները կխստացվեն
Ռուսաստանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը համոզել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ մինչև աշուն ռուսական զորքերը իբր կկարողանան ամբողջությամբ գրավել Դոնբասը։ Դրանից հետո Կրեմլի ղեկավարը մտադիր է խստացնել իր պահանջները ուկրաինական տարածքների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ռուս առաջնորդի հետ շփվող երկու անանուն զրուցակիցների, հարցին ծանոթ ևս երկու անձանց, ինչպես նաև ուկրաինական հետախուզության գնահատականներին։
Թերթի տվյալներով՝ Կրեմլի վերջնական նպատակը մնում է վերահսկողությունը Կիևի և Օդեսայի նկատմամբ։
Պուտինը հույս ուներ համոզել Դոնալդ Թրամփին ստիպել ուկրաինական առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն հրաժարվել Դոնեցկի մարզի մնացած մասից, որպեսզի փոխհատուցի ռազմաճակատի գծում առաջխաղացման դանդաղումը։ Համապատասխան առաջարկը նա հնչեցրել է 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում կայացած գագաթնաժողովում։ Եվ թեև ԱՄՆ-ն դիտարկում էր այդ տարբերակը, Թրամփը չսկսեց նման համաձայնագիր պարտադրել Ուկրաինային։
Միևնույն ժամանակ, եթե նախկինում Կրեմլը փորձում էր ստեղծել պատրանք, թե դանդաղ, բայց անխուսափելիորեն «ճնշում է» Ուկրաինային, ապա այժմ Պուտինի հռետորաբանությունը փոխվել է։
«Հետագայում Պուտինը ծրագրում է բարձրացնել ցանկացած հրադադարի գինը՝ ուժեղացնելով Ռուսաստանի տարածքային հավակնությունները», — լրագրողներին հայտնել են աղբյուրները։
Նմանատիպ հոդվածներ
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...