Հասարակություն

Mercedes-Benz-ը փակում է դարաշրջան․ Բեռլինի բոլոր ավտոսրահները վաճառքի են հանվել

Ofelya
Mercedes-Benz-ը փակում է դարաշրջան․ Բեռլինի բոլոր ավտոսրահները վաճառքի են հանվել

Mercedes-Benz ընկերությունը նախատեսում է վաճառել Բեռլինում գտնվող իր բոլոր յոթ մասնաճյուղերը, ներառյալ մայրաքաղաքի կենտրոնական «Mercedes-Welt» ավտոսրահը: Այս գործարքը մասն է կազմում ընկերության ավելի լայն ռազմավարության, որի շրջանակում նախատեսվում է Գերմանիայի ողջ տարածքում օտարել ընդհանուր առմամբ 82 վաճառքի կենտրոն։ Փոփոխությունն ուղղակիորեն առնչվում է շուրջ 8000 աշխատակցի, որոնցից 1500-ը գտնվում են Բեռլինում:


Աշխատակիցներն արդեն տեղեկացվել են սեփականատիրոջ սպասվող փոփոխության մասին։ Ընկերությունն անձնակազմին առաջարկել է երկու հնարավոր տարբերակ. ստանալ մոտ 30,000 եվրոյի չափով միանվագ փոխհատուցում կամ պահպանել աշխատատեղը մեկ տարի ժամկետով: Սահմանված ժամկետի ավարտից հետո Mercedes-Benz-ի հետ գործող պայմանագրերը կլուծարվեն, իսկ նոր սեփականատիրոջ հետ աշխատանքային պայմանները կարող են վերանայվել:


Այս գործընթացը հանդիսանում է «Ապագայի վաճառք» (Sales of the Future) վերակազմավորման ծրագրի առանցքային փուլը: Դրա նպատակն է հրաժարվել ավանդական դիլերային ցանցերից և անցում կատարել վաճառքների կառավարման կենտրոնացված ու թվայնացված մոդելին: Բեռլինի մասնաճյուղերի հավանական գնորդը կանադացի գործարար Կուլդիպ Բիլլանի հոլդինգն է, որն արդեն իսկ տնօրինում է ավելի քան 150 ավտոսրահ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում՝ համագործակցելով այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Audi-ն, BMW-ն և Toyota-ն: 








 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250