ՏԵՍԱՆՅՈւԹ. Ռուսաստանն արձակել է աշխարհի ամենահզոր` նորագույն հրթիռը. Պուտին
Ռուսաստանը իրականացրել է «Սարմատ» նորագույն հրթիռի հաջող արձակում: Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարը զեկուցել է Վլադիմիր Պուտինին:
«Սարմատը» աշխարհի ամենահզոր հրթիռային համալիրն է, հայտարարել է Պուտինը:
Այս հրթիռի կողմից տեղափոխվող մարտագլխիկի ընդհանուր հզորությունը չորս անգամ գերազանցում է ցանկացած նմանակին: «Սարմատներով» զինված առաջին հրթիռային գունդը մինչև տարեվերջ մարտական հերթապահության կանցնի Ուժուրի միավորումում, Պուտինին զեկուցել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարը:
Նախագահը հավելել է, որ «Պոսեյդոնի» և «Բուրեվեստնիկի» ուղղությամբ աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է «Կինժալ» համալիրի կատարելագործման աշխատանքները, այդ թվում՝ ոչ միջուկային տարբերակով ճշգրտության բարձրացման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ֆրանսիական ժամանակակից ռազմատեխնիկա ձեռք կբերի. մանրամասներ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել «SOFEMA Group» և «Airbus Helicopters» ընկերությունների հե...
Ուկրաինական ԱԹՍ-ները թռել են Կարմիր հրապարակի վրայով. Պոդոլյակ
Ուկրաինան մտադիր է Հաղթանակի օրը Մոսկվայի վրայով Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի թռիչք կազմակերպել։ Այս...
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
Ուկրաինայի հարվածը պարալիզացրել է Ռուսաստանի 13 օդանավակայանների աշխատանքը
Ուկրաինական ԱԹՍ-ների լայնածավալ հարձակման հետևանքով Ռուսաստանի տասնյակ քաղաքներում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել: ԱԹ...