Ռուսաստանը պետք է քայլ անի. Զելենսկիի հայտարարությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ավարտի պատերազմը և քայլեր ձեռնարկի իրական ու տևական հրադադարի ուղղությամբ։
Ուկրաինայի նախագահի տեղեկացմամբ՝ Ռուսաստանը միակողմանիորեն խախտել է մի քանի օր տևած հարաբերական անդորրը։ Այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ։ Ռազմաճակատում կրկին կիրառվել են ավիառումբեր՝ ավելի քան 80 միավոր, և իրականացվել է ավելի քան 30 ավիացիոն հարված։ Անօդաչու թռչող սարքեր են խոցվել Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրի, Նիկոլաևի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի մարզերում, ինչպես նաև Կիևում և հարակից շրջանում։
Հարձակումների հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզ և քաղաքացիական երկաթուղային լոկոմոտիվ։ Հարվածների պատճառով կան վիրավորներ և զոհեր, ինչի կապակցությամբ Զելենսկին ցավակցություն է հայտնել մտերիմներին։
«Մենք ասել ենք, որ հայելային կերպով ենք գործելու ի պատասխան ռուսական բոլոր քայլերի։ Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը, և հենց նա պետք է քայլ կատարի դեպի իրական, տևական հրադադար։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Մոսկվայի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են և պետք է շարունակեն գործել ու խստացվել։ Կարևոր է, որ թուլացումներ չլինեն, և գործընկերները մի կողմ չքաշվեն, այլ շարունակեն համատեղ աշխատանքը հանուն անվտանգության, արդարության և հուսալի խաղաղության», — նշված է նախագահի տելեգրամյան ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
«Սպասում ենք հրամանի». ԻՀՊԿ–ն պատրաստ է հարվածի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է իրանական տանկերների վրա նոր հարձակումների դեպքում ամերիկյան օբ...
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...