Կրակոցներ է արձակել, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ Էրեբունու քննիչները մի քանի օր շարունակ հսկայածավալ քննչական գործողությունների և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացահայտել են օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, կասկածյալը իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, դիմում փախուստի, իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը մահացածի մարմինը անհայտ անձանց կողմից տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխողները հեռանում են։ Հիվանդանոց են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։
Ժամանում են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները
։Տեղում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ և քրեական ոստիկաններն ու Էրեբունու քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։ Մինչ մահացածի վերաբերյալ տեղեկություններ էին տարածում, թե իբրև նա կամ հանկարծամահ է եղել, կամ վրաերթի է ենթարկվել, Էրեբունու քննիչները, ցուցաբերելով բարձր մասնագիտական հմտություններ և պրոֆեսիոնալիզմ, տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ միտումնավոր սպանություն և հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ սպանություն կատարողը Տավուշի մարզում վթարի է ենթարկվել այն «Mercedes»-ով, որով մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել, իսկ մինչ այդ կասկածյալը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն է, «Mercedes GLE»-ով գալիս է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսնում է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջնում է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոցներ է արձակում։ Սակայն Գ․ Հախվերդյանը կարողանում է խույս տալ կրակոցներից ու դիմում է փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստում է «Mercedes GLE»-ն, հետապնդում իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկում, որից հետո դիմում է փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։ Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում բետոնե պատնեշին և հայտնվում Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխում են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։