Ռազմական

Ինչ քայլի կդիմի Իրանը կրկնակի հարձակման դեպքում

Mariam Z.
Ինչ քայլի կդիմի Իրանը կրկնակի հարձակման դեպքում

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային Իքս սոցիալական ցանցում հայտնել է, որ կրկնակի հարձակման պարագայում Իրանի հնարավոր քայլերից մեկը կարող է դառնալ ուրանի հարստացումը մինչև 90 տոկոս։ Նա նշել է, որ այդ հարցը կքննարկվի խորհրդարանում։


Մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, թե Իրանն իբր չի ցանկանում ստանձնել միջուկային զենք չստեղծելու պարտավորություն։ Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են մոտ ժամանակներս վերսկսել ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում կամ Իրանի դեմ ձեռնարկել «շատ ավելի լուրջ» քայլեր։


Միևնույն ժամանակ, Թեհրանը բազմիցս հավաստիացրել է, որ միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի։ Իրանի կողմից նման զենքի մշակման փաստեր չեն հայտնաբերել նաև արևմտյան հատուկ ծառայությունները, ինչի մասին հունվարի վերջին հայտնել էր «Նյու Յորք Թայմս»-ը։ Բացի այդ, 2003 թվականից Իրանում գործում է նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան, որով արգելվում է միջուկային զենքի արտադրությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250