Նեթանյահուի պահանջն ու սպառնալիքն՝ Իրանին
Իսրայելի վարչապետը ԱՄՆ վարչակազմին հայտնել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագրի ապամոնտաժումը:
Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելի վարչապետը Միացյալ Նահանգների վարչակազմին տեղեկացրել է իր դիրքորոշման մասին:
Ըստ նրա՝ այն համաձայնագիրը, որը չի նախատեսում Իրանի միջուկային ծրագրի լիարժեք ապամոնտաժում, բավարար չի համարվի: Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը նաև դիտարկում է ռազմական գործողությունների հետագա սրման հնարավոր տարբերակները: Մասնավորապես, քննարկվում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու սցենարները՝ շեշտելով, որ բանակցային գործընթացը չպետք է ձգձգվի:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ն մշակում է նոր հզոր միջուկային ռումբ
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) նախաձեռնել է նոր հզոր միջուկային զինամթերքի ստեղծումը, որը թիրա...
ՆԱՏՕ-ի կործանիչը որսացել է ռուսական ինքնաթիռ
Ֆրանսիական Rafale կործանիչները, համագործակցելով Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի օդուժի հետ, որսաց...
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են ևս մ...
Մակրոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին և Իրանին
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում տեղեկացրել է, որ նախօրեին բանակցություններ է ունեցել ԱՄՆ նախագա...