Զվարճացեք և հաճույք ստացեք. Թրամփը շոկային բացահայտումներ է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հանրությանը ծանոթանալ Պենտագոնի կողմից հրապարակված ՉԹՕ-ների վերաբերյալ առաջին փաստաթղթերին։
«Այժմ մարդիկ կարող են ինքնուրույն որոշել, թե իրականում ինչ է կատարվում։ Զվարճացեք և հաճույք ստացեք»,-գրել է նա։
Truth Social սոցիալական ցանցում պետության ղեկավարը գրել է, որ ինչպես խոստացել էր, պատերազմի նախարարությունը հրապարակել է ՉԹՕ-ների ու չբացահայտված անոմալ երևույթների մասին ֆայլերի առաջին հատվածը։
Ավելի վաղ Պենտագոնն արդեն սկսել էր Թրամփի կողմից խոստացված տվյալների հանրայնացումը։ Ամերիկյան առաջնորդը շեշտել է, որ ի տարբերություն նախորդ վարչակազմերի, որոնք թափանցիկ չեն եղել, ինքը կատարել է իր խոստումը։ Նա վստահություն է հայտնել, որ մարդիկ այժմ հնարավորություն կունենան ինքնուրույն հասկանալու կատարվածի իրական պատկերը։
«Ձգտելով լիակատար և առավելագույն թափանցիկության՝ ես պատիվ համարեցի հանձնարարել իմ վարչակազմին բացահայտել և տրամադրել կառավարական փաստաթղթերը, որոնք վերաբերում են այլմոլորակային և արտերկրային կյանքին, չբացահայտված օդային երևույթներին և չբացահայտված թռչող օբյեկտներին»,- նշել է Թրամփը։
Պենտագոնը նախապես տեղեկացրել էր, որ ՉԹՕ-ների վերաբերյալ թարմացված փաստաթղթերը հրապարակվելու են մի քանի շաբաթը մեկ պարբերականությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...
Ուժգին պայթյուն` Իրանում. հետաքննություն է ընթանում
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում ուշ երեկոյան տեղի բնակիչները հայտնել են հզոր պայթյունների նմանվող ձայների մասին, ս...