ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը կաշառք տալու կարիք չունի. Գոհար Մելոյան
«Մեր նկատմամբ ընտրական գործընթացի կարևորագույն, անկյունաքարային՝ հավասարության սկզբունքը խախտված է։ Մեր ուժի քաղաքական առաջնորդը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը, ապօրինի սահմանափակումների տակ է, կներեք, ասեմ՝ անտրամաբանական անգամ սահմանափակումների տակ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը` անդրադառնալով նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված կաշառքի վերաբերյալ բացահայտումներին:
«Պարբերաբար մեր բոլոր մարզային կառույցներում քաղաքական իշխանությունը կատարում է միջամտություններ՝ իրավապահ մարմինների կողմից։ Առավոտը բացվում է, խուզարկություն է տեղի ունենում, 15-20 աջակից, համակիր, աշխատակից բերման են ենթարկում»,- ասաց Մելոյանը:
Նրա խոսքով խուզարկությունների և ձերբակալությունների նպատակը վախի մթնոլորտի տարածումն է. «Փորձում են կաշառքների արհեստական պատկեր ստեղծել, մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք...»,-ասաց Մելոյանը:
Հիշեցնեք` Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի գաղտնալսումներ է տարածել` «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի հարցով ՌԴ-ին դաշնակից չենք. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ուկրաինայի նախագահի այցին: Դիտարկմանը, թե Զելենսկու այցը Երևան ընկալվել է ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...