ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի հարցով ՌԴ-ին դաշնակից չենք. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ուկրաինայի նախագահի այցին: Դիտարկմանը, թե Զելենսկու այցը Երևան ընկալվել է որպես հակառուսական քայլ, նա պատասխանեց.
«Ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ. մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես դեռ 2022 կամ 2023 թվին ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանին»:
Փաշինյանը հիշեցրեց նաև Ալմա-Աթայի հռչակագրի մասին.
«Ալմաթայի հռչակագիրը կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար, և մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա, և այդ հենքի վրա ենք կառուցել, կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևան էր այցելել մայիսի 4-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, ինչպես Սանդուի դեպքում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է իր աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով Մոսկվայի պատվերով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ ընկերոջ» օգնությունը չհասավ, երբ կարիքն ունեինք. Արարատ Միրզոյան
«Տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, մենք մտածել ենք, որ այս թշնամական իրավիճակում մեզ պետք է մեկ ուժեղ մեծ եղբայր, ընկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Հայաս...