Կրեմլը չեղարկել է օտարերկրյա լրատվամիջոցների հավատարմագրումները
Կրեմլը չեղարկել է արտասահմանյան լրատվամիջոցների այն թղթակիցների հավատարմագրումները, որոնք նախկինում հաստատվել էին մայիսի 9-ի Մոսկվայի Հաղթանակի շքերթը լուսաբանելու նպատակով։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ չեղարկման մասին խմբագրությունները տեղեկացվել են հեռախոսակապի միջոցով։ Spiegel-ը նշում է, որ հավատարմագրումներից զրկվել են գերմանական ARD-ի և ZDF-ի, Sky-ի, ֆրանսիական AFP գործակալության, իտալական Rai հեռուստաընկերության, ինչպես նաև ճապոնական NHK-ի աշխատակիցները։
Կրեմլի ներկայացուցիչը Spiegel-ին պարզաբանել է, որ «ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ շքերթի լուսաբանման ձևաչափը փոփոխվել է»։ Նա հավելել է. «Ուստի օտարերկրյա լրատվամիջոցները, որոնց արդեն տրամադրվել էր հավատարմագրում, չեն թույլատրվի»։ Ա
ռանց հավատարմագրման թողնված մյուս լրատվամիջոցներին Կրեմլի ներկայացուցիչը փոխանցել է հետևյալը. «Մուտքը թույլատրված է միայն ռուսական լրատվամիջոցներին»։ Spiegel-ը ընդգծում է, որ սա Մոսկվայի մայիսի 9-ի միջոցառումների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Կրեմլի կողմից նախապես տրված հավատարմագրումները հետագայում չեղարկվում են։
Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել արտասահմանյան մամուլի բացակայության լուրը։ Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ շքերթի ձևաչափի նոր փոփոխություններ չկան. այն կիրականացվի առանց ռազմական տեխնիկայի, իսկ «Անմահ գունդ» ակցիան կլինի առցանց։ Մոսկվայում սպասվում է յոթ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի հարցով ՌԴ-ին դաշնակից չենք. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ուկրաինայի նախագահի այցին: Դիտարկմանը, թե Զելենսկու այցը Երևան ընկալվել է ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...