Ֆիցոն Պուտինին կփոխանցի Զելենսկու ուղերձը. Սլովակիայի ԱԳՆ
Սլովակիայի արտաքին գործերի փոխնախարար Ռաստիսլավ Խովանեցը հայտնել է, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մայիսի 9-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում հնարավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ուղերձը։
Ազգային խորհրդի կոմիտեի նիստի ժամանակ Ռաստիսլավ Խովանեցը նշել է, որ Ռոբերտ Ֆիցոն հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում կկարողանա փոխանցել Ուկրաինայի նախագահի ուղերձները, քանի որ վերջինիս հետ անցյալ շաբաթ երկու անգամ շփվել է։ Ըստ փոխնախարարի՝ Սլովակիայի կառավարության ղեկավարը նաև հնարավորություն կունենա ՌԴ նախագահից արժեքավոր տեղեկատվություն ստանալ հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերի գնահատականի վերաբերյալ։
Սլովակիայի վարչապետը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարելիցը կնշի մի քանի վայրերում։ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ֆիցոն ծաղիկներ կխոնարհի Անհայտ զինվորի գերեզմանին, իսկ հունիսին նախատեսում է մեկնել Ֆրանսիա։ Մայիսի 7-ին վարչապետն արդեն այցելել է Գերմանիայի Դախաու նախկին համակենտրոնացման ճամբար։
Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, Մոսկվա կժամանեն յոթ օտարերկրյա պատվիրակություններ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի հարցով ՌԴ-ին դաշնակից չենք. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ուկրաինայի նախագահի այցին: Դիտարկմանը, թե Զելենսկու այցը Երևան ընկալվել է ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...