Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ու Նարեկ Կարապետյանը շարունակել են միմյանց մեղադրել

Ani S.
Ալեն Սիմոնյանն ու Նարեկ Կարապետյանը շարունակել են միմյանց մեղադրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը երեկ ԱԺ նախագահին մեղադրել էր` գրելով. «Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար։ Իսկ ո՞ր քաղաքական գործիչն է սրա հովանավորը։ Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ տարօրինակ բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձա՛ծը»:


Այս գրառումից հետո Ալեն Սիմոնյանը Կարապետյանին 24 ժամ էր տվել` հստակեցնելու, թե ում ի նկատի ունի` ասելով ԱԺ նախագահ:

Որից հետո Նարեկ Կարապետյանը հրապարակել է օրենքի նախագիծ` կից գրելով. «Այս նախագիծը ընդունելուց հետո օնլայն կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում:
Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող , ընտանիքներ քանդող ու անեծքի արժանացող այս նախագծի հեղինակը:
Տակը անունը գրած է -Ալեն
»:

687045256_27562836029970873_6162312000346634640_n.jpg 70.83 KB

Ալեն Սիմոնյանի արձագանքը չի ուշացել. «Նախագծով առաջարկվում է «սահմանել, որ մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղասրահ արգելվում է։ Սահմանվում է այդ մարմնի կիրառման կարգը, ինչպես նաև նախատեսվում է վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը տոտալիզատորի կազմակերպչի կողմից չպահելու դեպքում»։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կապ ունի իմ օրենքը այս գրածի հետ, պարո՛ն Կարապետյան։ Ես ձեր համար, ի դեպ Ալենը չեմ, ես ձեր համար Հայաստանի Հանրապետության ընտրված Ազգային Ժողովի նախագահն եմ, և դուք կարող եք ինձ հետ խոսելիս միայն պարոն Սիմոնյանով դիմել կամ պարոն ԱԺ նախագահ, կամ պարոն նախագահ, ոնց ձեզ հարմար է:
Ես հայց եմ ներկայացնելու, դուք դրա համար պատասխանատվություն պետք է կրեք։ Դե ինչ, սպասենք դատարանում, որից հետո դուք հրապարակային ներողություն կխնդրեք զրպարտության համար, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է՝ արդյո՞ք պատրաստվում եք վերացնել այս օրենքը և թույլ տալ մարդկանց, ովքեր որ խաղամոլությամբ են տառապում, հնարավորություն տալ նրանց մտնել կազինո
»,- ասել է Սիմոնյանը:
 
Այսքանով հեռավար բանավեճը չի ավարտվել: Նարեկ Կարապետյանը հերթական գրառումն է կատարել. 


«Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը:  2019-ի փոփոխություններով օրենքում պաշտոնապես ամրագրվեցին «ինտերնետ տոտալիզատոր»-ների ստատուսը և կարգավորումները։ Նույն փոփոխություններով կազմակերպիչներին թույլատրվեց զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի ծրագրային ապահովմամբ և շահումի գործակիցների կառավարմամբ։


Այս փոփոխությամբ պետությունը փաստացի ոչ թե սահմանափակեց օնլայն կազինոները, այլ դրանք ամբողջությամբ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵՑ ու տեխնոլոգիական զարգացման հնարավորություն տվեց։


Արդյունքում խաղադրույքը ավելի արագ, հասանելի ու պրոֆեսիոնալ կազմակերպվող համակարգ դարձավ, ինչը բնականորեն մեծացնում է մարդկանց ներգրավվածությունն ու խաղադրույքների ծավալը։ Իսկ 2022–2024 թթ․ փոփոխություններով ներդրվեցին հատուկ խաղային հաշիվներ, բանկային քարտերով նույնականացում և ամբողջությամբ անկանխիկ խաղադրույքների համակարգ՝ թափանցիկության հիմնավորմամբ։ (հոդված 5.2, փոփոխություններ՝ ՀՕ-139-Ն, ՀՕ-312-Ն, ՀՕ-133-Ն)


Արդյունքում խաղադրույքը դարձավ ամբողջությամբ օնլայն, բանկային համակարգին ինտեգրված և հեռախոսից մի քանի սեղմումով հասանելի։
Այսինքն՝ երբ «բարեփոխումների» արդյունքում վերանում են տեխնիկական խոչընդոտները և խաղադրույքը դառնում է առավել արագ ու հասանելի ԲՈԼՈՐԻՆ։
Իսկ ինչի՞ դիմաց դա արվեց»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250