ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը 24 ժամ է տվել Նարեկ Կարապետյանին
«Տեղեկացա, որ «Ուժեղ Հայաստան» կազմակերպության վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը ինչ-որ ստատուս է գրել և խոսել է բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձած ինչ-որ մարդու մասին»,- թելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դե, ուժե՛ղ տղա, ես առաջարկում եմ, որ դու գրես՝ դու ո՞ւմ նկատի ունես ասելով՝ բախտի բերմամբ Ազգային ժողովի նախագահ դարձած, և ո՞ւմ նկատի ունես ասելով, որ կազինոներին կամ օնլայն կազինոներին հովանավոր է կանգնել և մարդկանց նստացրել է կազինո խաղալու վրա...Նարե՛կ Կարապետյան, քեզ 24 ժամ ժամանակ․ կամ ընդունիր, որ դու վախենում ես իմ անունը տալ, կամ ընդունիր, որ դու նկատի ունես Հանրապետական կուսակցության որևիցե այլ Ազգային ժողովի նախագահի, կամ որևիցե այլ երկրի, կամ չգիտեմ՝ մի բան հնարիր»,- հայտարարել է Սիմոնյանը:
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրել էր. «Գիտե՞ք աշխարհում ամենաշատ կազինո խաղացողները որ երկրի քաղաքացիներն են։ Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար: Իսկ ո՞ր քաղաքական գործիչն է սրա հովանավորը։ Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ տարօրինակ բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձա՛ծը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է»,- Երևանյան երկխոսություն համաժողովում իր բանախոսության ժամանակ ա...
Երբեք չենք փոխի մեր դիրքորոշումները. ԵԽ նախագահի պատասխանը` Ալիևին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհա...
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...